
Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե ես միայն իմ անձի կամ նյութականի մասին մտածեի, այսօր հանգիստ կարող էի ծովի ափին ապրել կամ ՔՊ-ի հետ հայրենիքը վաճառելու ճանապարհով հարստանալ։
Հիշեք՝ ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը տիրապետում են պետական համակարգերին, աշխատատեղերին, բյուջեին և մեծ ֆինանսական ռեսուրսներին։ Սակայն Աստված, Սրբություն և Հայրենիք ունեցող մարդիկ գիտեն՝ այդ ամենը ժամանակավոր է։
Նյութականը կարևոր է, բայց այն երբեք չի կարող ավելի թանկ լինել, քան Հայրենիքը, արժանապատվությունը և ինքնասիրությունը։
Ավելի լավ է ցամաք հաց ունենալ, քան հայրենավաճառ լինել։ Ավելի լավ է դժվար ապրել, քան Ալիևի առաջ կզած, վախկոտ ու դավաճանական ճանապարհով հարստանալ։
Փողը գալիս ու գնում է։ Պաշտոնը գալիս ու գնում է։ Իշխանությունն էլ է ժամանակավոր։
Բայց Հայրենիքը, անունը և արժանապատվությունը մարդու հետ մնում են ամբողջ կյանքում և դրանից հետո։ Մնացածը կապացուցի կյանքը և ժամանակը»։