Օգոստոսի 28-ի երեկոյան հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիի Անի թաղամասի մի շարք հասցեներում նկուղներ են ջրալցվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնն առաջին ահազանգը ստացել է ժամը 20։16-ին։ Դեպքի վայրեր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտոպոմպերի միջոցով ջրալցված նկուղներից հեռացրել են ընդհանուր շուրջ 125 խմ ջուր։
