Նեպալում աղետի գոտուց ավելի քան 2000 մարդ է օդային ճանապարհով տարհանվել

Նեպալի զինված ուժերը երեք օրվա ընթացքում ուղղաթիռներով աղետի գոտուց տարհանել են ավելի քան 2200 մարդու, այդ թվում՝ 163 օտարերկրացու: Այս մասին հայտնել է երկրի բանակը։

«Օգոստոսի 29-ի դրությամբ Նեպալի զինված ուժերի ուղղաթիռներով օդային ճանապարհով տարհանվել է 2265 մարդ, այդ թվում՝ 163 օտարերկրացի», – նշված է Նեպալի բանակի՝ X սոցիալական ցանցի էջում հրապարակված գրառման մեջ։

Նեպալի բանակը հայտնել է, որ տուժած շրջաններում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնցում ներգրավված է երկրի զինվորական անձնակազմի մոտ 6700 ներկայացուցիչ։

Leave a Comment