5-րդ դարի վանական համալիրից մինչև ամրոց․ ի՞նչ են բացահայտել պեղումները Սյունիքում

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը հուլիս-օգոստոս ամիսներին պեղումներ է իրականացրել Սյունիքի մարզի Կապան համայնքում գտնվող Երիցվանք վանական համալիրի Ս․ Ստեփանոս Նախավկա եկեղեցում։

Ըստ ավանդության՝ Երիցվանքը հիմնադրել է Սյունյաց եպիսկոպոս Երիցակը 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին։ Արդյունքներով հաստատվել է այն ենթադրությունը, որ Երիցվանքը հավանաբար 10-11-րդ դարերում շրջապատվել է կրկնակի պարիսպներով և վերածվել անառիկ ամրոցի, իսկ 12-13-րդ դարերում համալիրի հյուսիսային կողմում կառուցվել է կրկնահարկ մատուռ-դամբարանը։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ աշխատանքներն ավարտվել են, սակայն հնագետների ուսումնասիրությունը դեռ շարունակվում է՝ բացահայտելու հայտնաբերված գտածոների պատմությունը: Պեղումներին զուգահեռ իրականացվում են մեծ եկեղեցու վերականգնման նախագծի պատրաստման աշխատանքերը, իսկ փոքր եկեղեցու վերականգնումը կսկսվի շուտով։ Նախատեսվում է նաև պեղումների երկրորդ փուլ:

Leave a Comment