Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գագիկ Իսախանյանն ու Կարինե Դավոյանը վերանշանակվել են ՀՀ վարչապետի օգնականների պաշտոններում։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.amէլեկտրոնային հարթակից։
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2.1-ին մասով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարչապետի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Իսախանյանին և Կարինե Դավոյանին վերանշանակել վարչապետի օգնականի պաշտոնում։
Գագիկ Իսախանյանը վարչապետի օգնականի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի հունվարից, իսկ Կարինե Դավոյանը՝ 2023 թվականի հունվարից։