ԶՊՄԿ-ի նախկին բաժնի պետը կարող է մասնակցել Մեղրիի ընտրություններին. ԶԼՄ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գնումների բաժնի նախկին պետ Սերգո Գալստյանը պատրաստվում է մասնակցել հոկտեմբերի 25-ին Մեղրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին և այդ նպատակով հիմնել «Խաղաղության խաչմերուկ» կուսակցությունը, գրում է «Հրապարակը»։

Նա ԶՊՄԿ-ից ազատվել էր մոտ երկու տարի առաջ՝ ֆինանսական կեղծիքների վերաբերյալ մեղադրանքների ֆոնին, գրել է թերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ Գալստյանն օրերս Մեղրիում հավաք է անցկացրել՝ նոր քաղաքական ուժ ստեղծելու նպատակով։

Armenia Today-ի տեղեկություններով՝ Azdarar.am հարթակում հրապարակվել է «Խաղաղության խաչմերուկ» կուսակցության հիմնադրման մասին հայտարարությունը։

Միաժամանակ, պարբերականի տեղեկություններով, 2026 թվականի հունիսին գրանցված «Խաղաղության խաչմերուկ» ՍՊԸ-ն։

Պետական ռեգիստրի բաց տվյալների համաձայն՝ ընկերության հասցեն համընկնում է Մեղրիում Գալստյանի գրանցման հասցեի հետ։ Պարբերականի տվյալներով՝ 41-ամյա Գալստյանը նաև բիզնեսներ ունի։

Թերթի տվյալներով Գալստյանը նաև բիզնեսներ ունի և 2026 թվականի հունիսին գրանցվել է «Խաղաղության խաչմերուկ» ՍՊԸ-ն, որի գրանցման հասցեն, ըստ Պետական ռեգիստրի բաց տվյալների, համընկնում է Մեղրիում Գալստյանի հաշվառման հասցեի հետ։

Leave a Comment