
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով վերանշականումներ են կատարվել։ Այսպես, Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը վերանշանակվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։
Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։
Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը վերանշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում։