Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար վերահսկողությունը ստանձնելու մասին՝ այն փակելով Իրանի թույլտվության բացակայության դեպքում տարանցիկ անցնելու փորձ կատարող նավերի համար, հաղորդում է Reuters-ը։
«ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ լիակատար վերահսկողություն ունեն Հորմուզի նեղուցի նկատմամբ, որը փակ է Թեհրանի համաձայնության բացակայության դեպքում նավերի համար», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր նավագնացության երթուղի ստեղծել և համատեղ մաքրել ջրերը ականներից, սակայն համաձայնագրի վերջնական պայմանները դեռևս քննարկվում են։ Թեհրանը նեղուցի լրիվ բացումը կապում է իրանական նավահանգիստների շրջափակման վերացման և ԱՄՆ պատժամիջոցների վերացման հետ։ Նեղուցով նավերի երթևեկությունը դեռևս սահմանափակ է։