Մինչև տարեվերջ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները կթվայնացվեն. Արփինե Սարգսյան

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է անցում կատարել ամբողջական թվայնացված համակարգի, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ իրականացվող փոփոխությունների արդյունքում ծառայության բոլոր ստորաբաժանումներն ու գործառույթները մինչև տարեվերջ կանցնեն էլեկտրոնային հարթակ. «Արձանագրում ենք, որ մեր այս փոփոխությամբ և մեր մնացյալ փոփոխություններով տարևերջին միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու»։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ թվայնացման այս գործընթացի իրագործման համար նախանշված ժամանակացույցը մնալու է անփոփոխ. «Ժամկետի որևէ փոփոխություն այս տեսանկյունից չենք նախատեսում»։

Leave a Comment