Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Լեհաստանի դեսպանը՝ Բաքվին քննադատող հեռուստասյուժեի պատճառով

Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել: Պատճառը լեհական հանրային «TVP World» հեռուստաալիքի «Eastern Express» հաղորդման ընթացքում հնչած քննադատությունն է:

Թողարկման ժամանակ քննարկվել է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել առանձին լրագրողների ձերբակալություններին և ընդդիմադիր ակտիվիստների հալածանքներին:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հաղորդման մեջ տեղ են գտել երկրի ու դրա ղեկավարության դեմ ուղղված կանխակալ, անօբյեկտիվ և բացարձակապես անընդունելի պնդումներ: Բաքուն դժգոհություն է հայտնել նաև հաղորդավարի սադրիչ պահվածքից:

Ադրբեջանական կողմը Լեհաստանի կառավարությունից ֆինանսավորվող հեռուստաալիքով նման նյութերի տարածումը որակել է որպես ոչ բարեկամական քայլ, որը հակասում է երկու երկրների գործընկերության ոգուն և կարող է լուրջ վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին:

Leave a Comment