Սառցադաշտի փլուզում, հարյուրավոր զոհեր և լեռնային լճի սպառնալիք. իրավիճակը Նեպալում

Նեպալի և Չինաստանի (Տիբեթի) սահմանին տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն արդեն անցել է 550-ը, իսկ անհետ կորածների թիվը երկու երկրներում միասին մոտենում է 1500-ի: Աղետի գոտում իրավիճակը մնում է ծայրահեղ ծանր՝ նոր վտանգի պատճառով:

Լանգտանգ-Լիրունգ լեռան մեծ սառցադաշտը պոկվել ու թափվել է Լհենդե գետի մեջ։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ սեյսմոլոգները այն գրանցել են որպես 4.4-ից 5.2 բալանոց երկրաշարժ։ Սողանքն ու հեղեղը վայրկյանների ընթացքում քանդել են սահմանային անցակետերը, կամուրջները, ճանապարհները և ամբողջությամբ ջնջել մի քանի գյուղ։

Տիբեթում փլուզված ապարների և ցեխի պատճառով գետերի հունը փակվել է, և գոյացել է հսկայական արհեստական լիճ: Ջրի ծավալն արդեն անցել է 2.5 միլիոն խորանարդ մետրը: Շարունակվող անձրևների պատճառով ջրի ծավալը կարող է կրկնապատկվել՝ ստեղծելով ահռելի ճնշում բնական պատնեշի վրա: Ջուրն արդեն սկսել է հորդալ եզրերից:

Աղետի գոտում ավելի քան 90 հազար մարդ տուժել է, շատերը մնացել են առանց տանիքի, կապի և էլեկտրականության: Մի շարք երկրներ արդեն օգնություն են առաջարկել Նեպալին:

Leave a Comment