Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ից տեղեկատվություն է ստացել Մոսկվայում կայացած հանդիպումների վերաբերյալ։ «Այսօր մենք ամերիկյան կողմից տեղեկատվություն ենք ստացել վերջերս…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ից տեղեկատվություն է ստացել Մոսկվայում կայացած հանդիպումների վերաբերյալ։
«Այսօր մենք ամերիկյան կողմից տեղեկատվություն ենք ստացել վերջերս Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումների վերաբերյալ։ Այնտեղ մի շարք հանդիպումներ են անցկացվել։ Մենք երեկ քննարկել ենք այս հարցը և ներկայումս կապի մեջ ենք ամերիկյան կողմի հետ։
Շնորհակալություն եմ հայտնում տեղեկատվության և Ռուսաստանի հետ զրույցի համապատասխան տոնի համար։ Մենք գնահատում ենք համակարգված գործողությունները և այն փաստը, որ Ամերիկան խթանում է լիովին իրատեսական ըմբռնում այն մասին, թե ինչ պետք է արվի և ինչի պետք է հասնել։
Ռուսաստանը պետք է դադարեցնի իր պատերազմը, և դրա համար պետք է ստեղծվեն բոլոր պայմանները»,- նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։