Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 28-ին, որոշումներ է ստորագրել.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտպանության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար
Կարեն Բրուտյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտպանության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով` Պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն
Աֆրիկյանին վերանշանակել պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։