Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Ղրղզստանում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։ Կքննարկվեն երկկողմ հարաբերությունները՝ հաշվի առնելով Երևանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումները։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունից։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ կարգավորել, և նախագահն ու վարչապետը, անկասկած, կքննարկեն դա»,- ասել է Ուշակովը։

Նա ընդգծել է, որ այդ զրույցը տեղի կունենա Հայաստանում ընդդիմության առաջնորդների, այդ թվում՝ «մեր երկրների միջև ավանդական հարևանության ակտիվացման կողմնակից» գործիչների զանգվածային ձերբակալությունների ֆոնին։

«Անկասկած, այս թեման ևս կանդրադարձվի, և, իհարկե, Հայաստանի ղեկավարության այս գիծը մեզ մոտ մեծ անհանգստություն է առաջացնում»,- ասել է Ուշակովը՝ ափսոսանք հայտնելով, որ Ռուսաստանին համակրող քաղաքական գործիչները գտնվում են կալանքի տակ։

Leave a Comment