Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը օգոստոսի 31-ին Բիշքեկում երկկողմ բանակցություններ կանցկացնեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Օգոստոսի 31-ը կսկսվի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ զրույցով։ Մեզ համար դա միանգամայն տրամաբանական է։ Սա շատ կարևոր հանդիպում է»,- ասել է Ուշակովը։
Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։