Շինարարների փողոցում ապամոնտաժվել են համայնքային հողի վրա տարիներ շարունակ տեղակայված ինքնակամ շինությունները. Ավինյան

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Շինարարների փողոցում ապամոնտաժվել են համայնքային հողի վրա տարիներ շարունակ տեղակայված ինքնակամ շինությունները։
Տարածքը բարեկարագվելու է և վերադարձվի երևանցիներին:

Երևանում հանրային տարածքների ազատման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետը և տեսանյութ հրապարակել:

Տեսանյութը՝ այստեղ:

 

Leave a Comment