CBC News-ի փոխանցմամբ՝ 13-ամյա կանադացի աղջիկը որսացել է 322 կիլոգրամ քաշով թյունոս՝ գերազանցելով պատանիների 12 տարվա ռեկորդը։
Նոր ռեկորդակիրը Դելին Ժակարդն է Կանադայի Նոր Շոտլանդիա քաղաքից։ Դպրոցական աղջիկը հսկայական ձուկը որսացել է հոր զբոսանավից՝ Ուեջպորտում կայացած ձկնորսական փառատոնի ժամանակ։ Ժակարդին մոտ մեկ ժամ է պահանջվել թյունոսը որսալու համար։
«Ես ինքս ինձ մտածեցի. «Չեմ կարծում, որ կարող եմ դա անել»։ Բայց հետո ես դա արեցի և շատ հպարտացա ինձնով», – ասել է կանադուհին։
Միջազգային որսորդական ասոցիացիայի (IGFA) կողմից կանանց պատանեկան կատեգորիայում թյունոսի ձկնորսության համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ջեննա Գևինին, որը սահմանվել էր 2014 թվականին։ Նա որսացել էր 280 կիլոգրամ քաշով ձուկ։