ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է քրեական գործ հարուցել Ինֆանտինոյի դեմ

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) պատրաստվում է քրեական գործ հարուցել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի դեմ՝ Աշխարհի առաջնության իրավունքի բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառելու փորձի համար:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի առաջարկը՝ Աշխարհի առաջնության իրավունքի բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառելու մասին, հայտարարվել է հուլիսին:

Ինֆանտինոն ցանկանում էր ստեղծել մի ընկերություն, որը կվերահսկեր կազմակերպության տղամարդկանց և կանանց առաջատար մրցումները: Նա կարծում էր, որ FIFA Forward Enterprise-ի ստեղծումը կբարձրացնի ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների եկամուտները և կնպաստի ֆուտբոլի զարգացմանը ամբողջ աշխարհում: ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ այս ծրագիրը կարող էր բերել 4.2 միլիարդ դոլար: Նախաձեռնությունը լայնորեն քննադատվել և դատապարտվել է պաշտոնյաների, ֆեդերացիաների և այլ կազմակերպությունների կողմից:

Ինֆանտինոյի առաջարկը մերժվել է ՈՒԵՖԱ-ի, Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ), Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԱՖԿ) և Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆՄԵԲՈԼ) կողմից: ՈՒԵՖԱ-ն նաև հայտարարել է ՖԻՖԱ-ի կողմից հովանավորվող մրցաշարերի բոյկոտի մասին: Ավելի ուշ, երբ Ինֆանտինոն հայտարարեց նախագծից հրաժարվելու մասին, եվրոպական կազմակերպությունը նշեց ՖԻՖԱ-ի նախագահի նկատմամբ վստահության կորուստը: Ըստ The Telegraph-ի՝ ՈՒԵՖԱ-ն մտադիր է անվստահության քվե հայտարարել նրա նկատմամբ, եթե նա կամավոր հրաժարական չտա։

56-ամյա Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահ է ընտրվել 2016 թվականի փետրվարին: Այդ ժամանակվանից ի վեր նա երկու անգամ վերընտրվել է առանց մրցակիցների: ՖԻՖԱ-ի հաջորդ նախագահի ընտրությունները նախատեսված են Ռաբատում՝ 2027 թվականի մարտին:

Leave a Comment