Այսօր Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ, տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայաստանում բռնաճնշումների ենթարկվող վեց եպիսկոպոսների։ Այս մասին տեղեկանում ենք հասարակական գործիչ Միկա Բադալյանի տելեգրամյան ալիքից։
«Ամոթ հոգևորականությանը հետապնդող իշխանություններին», «Ամոթ եկեղեցու պառակտիչներին և դավաճաններին», «Եկեղեցին և ժողովուրդը միասնական են» կարգախոսներով անցկացված բողոքի ցույցին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, ովքեր իրենց ներկայությամբ արտահայտել են իրենց բողոքը Հայաստանում ընթացող գործընթացների դեմ և հայտարարել Հայ Առաքելական եկեղեցու համար մինչև վերջ կանգնելու պատրաստակամության մասին։