Ամերիկյան արագ սննդի միջազգային «Subway» ցանցը դիտարկում է Հայաստանի շուկա մուտք գործելու և երկրում ավելի քան 60 ռեստորան բացելու հնարավորությունը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ յուրաքանչյուր ռեստորանի բացման համար նախատեսվող ներդրումները կարող են կազմել 150 000-ից 300 000 ԱՄՆ դոլար։
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ծրագրի իրականացումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, միջազգային ցանցային բիզնեսի զարգացմանը, տեղական մատակարարների ներգրավմանը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում միջազգային չափանիշների ներդրմանը։
«Subway»-ը ամերիկյան արագ սննդի միջազգային ցանց է, որը հիմնադրվել է 1965 թվականին՝ Կոնեկտիկուտ նահանգում։ Մենյուում հիմնականում ներկայացված են սենդվիչներ, ռոլլեր և աղցաններ։ Ցանցի հաստատությունների մեծ մասը գործում է ֆրանչայզինգի սկզբունքով։