Գարեգին Բ-ի և 6 հոգևորականների գործը տեղափոխվեց Երևան. Արմավիրի դատավորի որոշումը

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի ևս 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Դատավորը պարզաբանել է, որ հանրային մեղադրողը կոնկրետ Գարեգին Բ–ի դեմ մեղադրանքում չի նշել, որ գործը պետք է քննի Արմավիրի մարզի դատարանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 բարձրաստիճան հոգևորականներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրանք ամբաստանվում են ծառայողական լիազորությունների օգտագործմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։

Ավելի վաղ գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։

Leave a Comment