Ընտանեկան բռնության դեմ իբր պայքարող ու այն չհանդուրժող Աննան, որ իբր թե դարձել է հայ կանանց պաշտպան, իր մի տեսաուղերձում հիշել է հայ միջնադարյան պատնմիչներին ու պնդել, թե միջնադարում հայ կանանց հանդեպ վերաբերմունքը բոլորովին այլ է եղել, քան այսօր: «Մեր արմատներն այլ են: Մեր արմատներում տեղ չունեն կնոջ նկատմամբ անարգանքը, բռնությունն ու նվաստացումը»,-մասնավրապես՝ հայտարարել է Աննան՝ կոչ անելով հայ կանանց ակունքներին հավատարիմ լինելով՝ չհանդուրժել:
Հիշո՞ւմ եք՝ ինչպես էր Աննան ծաղրում հայ մայրերին ու հայ ավանդական կնոջ կերպարը. նա այդ մասին մի շարք ստատուսներ էր գրել՝ հասկացնելով, որ ինքը շատ հեռու է այդ կերպարից, և որ իր իդեալները բոլորովին հակառակ են նրանց իդեալներին, որոնց առաջ հայ մարդը չի խորշում խոնարհվել: Հիմա ի՞նչ պատահեց, որ Աննան սկսեց միջանդարյան արժեքների մասին հիշել՝ արժեքներ, որոնք հակառակ են Աննայի դավանած սկբուքններին:
Աննան ու նրան խորհուրդ տվողները կամ թելադրողները փորձել են կոտրել հանրային դիմադրությունը, քանի որ հասկացել են, որ «առաջադիմական» մոդելով ընտանեկան հարցերի շոշափումը հանդիպում է հանրային դիմադրության: Ուստի դիմել են ազգային-պատմական նարատիվներին՝ սեփական օրակարգը հանրության լայն շերտերի համար ընդունելի դարձնելու նպատակով։ Աննան ու նրա նմանները կարծում են, թե հասարակությունը հիշողություն չունի ու չի մտաբերելու այն, թե ինչպես էր Նիկոլի կնիկը ստորացնում հայ ավանդական կնոջ կերպարը՝ հստակ անջրպետ քաշելով իր ու ազգայինի միջև:
Մարդիկ պետք է կարդան միջանադարյան գրվածքներն ու ոչ թե սկսեն Աննային աջակցել, այլ հասկանան, թե ի դեմս այս զույգի, ինչ խայտառակ երևույթի հետ գործ ունեն: Սրանք օտար մարմին են՝ շիթիլված Հայաստանի մարմնին, որոնց նպատակն ազգային պետության ոչնչացումն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: