Ամենայն հայոց կաթողիկոսի գործով դատական հերթական նիստին գործով տուժող համարվող Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Արման Սարոյանը միջնորդեց նիստը դռնփակ անցկացնել։
Գործով նոր նշանակված դատավոր Սերժ Ռուշանյանը, մերժել է ներկայացված միջնորդությունը։ Դատական նիստը կշարունակվի դռնբաց կարգով։
Նշենք, որ փաստաբան Արա Զոհրաբյանն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 28-ին Վաղարշապատի դատարանում Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստին Վեհափառն ու 6 հոգևորականները չեն ներկայանա, դատարանում կլինեն նրանց պաշտպանները։
Ինչ վերաբերում է դատական նիստին, հայտնում ենք, որ Վեհափառ Հայրապետի ու վեց Սրբազանների գործով դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց գործն ուղարկել Երևանի քրեական առաջին ատյանի դատարան, որպեսզի այնտեղ քննվի ու պարզվի, թե արդյո՞ք ճիշտ է այս գործը քննել Արմավիրի դատարանում։
Երևանի դատարանը պետք է քննի գործի տարածքային ենթակայության հարցը և պարզի՝ արդյոք այն պետք է քննվի Արմավիրի քրեական առաջին ատյանի դատարանում։