Կամ Ալվարեսը, կամ ոչ ոք․ Ֆլիկ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարարել է, որ կատալոնական ակումբն այժմ ցանկանում է ձեռք բերել միայն արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին։

«Ինչ վերաբերում հարձակվողի տրանսֆերին, ապա դա կլինի կամ Ալվարեսը, կամ ոչ ոք։ Ես գիտեմ, որ ակումբը շատ լավ ձեռքբերումներ է կատարել։ Ես լիարժեք վստահություն ունեմ իմ թիմի նկատմամբ, և պետք է գտնենք լուծումներ։ Խաղացողների մակարդակը շատ բարձր է։ Մենք մտածում ենք առաջիկա 3-5 տարիների հեռանկարով։ Ցանկանում եմ կայունություն ունենալ ակումբում»,- Ֆլիկի խոսքերը մեջբերում է Marca-ը։

Մադրիդի «Աթլետիկոն» չի ցանկանում ուժեղացնել անմիջական մրցակցի կազմը և Ալվարեսի տրանսֆերի համար պահանջում է 150 միլիոն եվրո։

Leave a Comment