Khabarhub․ Նեպալում փրկարարական աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 13 հազար զինծառայող

Գրեթե 13 հազար 300 նեպալցի զինծառայող և ոստիկան ներգրավվել են Ռասուվա շրջանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո որոնողափրկարարական աշխատանքներում։ Այս մասին հայտնում է Khabarhub պորտալը։

Ջրհեղեղը խաթարել է տարածաշրջանի ճանապարհների աշխատանքը, ինչի պատճառով որոնողափրկարարական գործողության ընթացքում անհրաժեշտ է օգտագործել ուղղաթիռներ, նշվում է պորտալի հաղորդագրությունում։

Վերջին տվյալներով՝ ողբերգության հետևանքով զոհվել է ավելի քան 530 մարդ։ Մինչ այժմ անհետ կորած է համարվում գրեթե 1000 մարդ, այդ թվում՝ ավելի քան 500 օտարերկրյա զբոսաշրջիկ։ Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։

Leave a Comment