28 Օգոստոսի 2026, 16:30
Սարատովի Սուրբ Աստվածածին եկեղեցու վանահայր Տեր Զարեհ քահանա Աշուրյանը հանդիպել է Սարատովի և Վոլսկի միտրոպոլիտ Իգնատիոսի հետ:
Հանդիպման ընթացքում հոգևոր հովիվը միտրոպոլիտին ներկայացրել է հայկական եկեղեցու օծման և հանդիսավոր բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Տեր Զարե Աշուրյանը նախապես հրավիրել է միտրոպոլիտ Իգնատիոսին մասնակցելու այս կարևոր միջոցառմանը, որը նշանակալի իրադարձություն է բազմակրոն և բազմազգ Սարատով քաղաքի համար։