Մոսկվան պնդում է՝ շաբաթվա ընթացքում Ուկրաինայում 7 բնակավայր է գրավել

Ռուսաստանցի զինծառայողները շաբաթվա ընթացքում Ուկրաինայում վերահսկողության տակ են վերցրել յոթ բնակավայր, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ ՌԴ ռազմական գերատեսչության, այդ բնակավայրերն են՝ Պերշե Տրավնյան և Պիսարևկան Սումիի մարզում, Աննովկան և Կուչերով Յարը Դոնեցկի մարզում, Դոլինկան, Նեժենկան և Շևչենկովսկոյեն՝ Զապորոժիեի մարզում:

Ուկրաինական կողմն այս հաղորդումը չի մեկնաբանում:

Leave a Comment