Խաղից հետո արտասվեցի․ Տուլիպա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Պորտուգալացի մարզիչ Մանուել Տուլիպան մեկնաբանել է ռումինական «Ունիվերսիտեատեա Կրայովայի» նկատմամբ տարած հաղթանակը, որի շնորհիվ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի հիմնական փուլ:

«Այսօրվա հաղթանակում երկու գործոն կառանձնացնեմ. ընդմիջումը եւ բախտը: Այսօր կարող ենք ասել, որ բախտը մեր կողմից էր: Անդադար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլիստներին: Սովորաբար լինում եմ լուրջ եւ հավասարակշռված, բայց խաղից հետո արտասվեցի: Շատ ուրախ եմ բոլոր նրանց համար, ում ուրախացրեցինք:

Երբ հնչեց հանդիպման ավարտն ազդարարող սուլիչը, շատ հուզված էի: Առաջին անգամ է, որ աշխատում եմ արտասահմանում: Ինձ այստեղ շատ լավ են ընդունել, իմ ընտանիքին՝ նույնպես: Նման պահերին մտածում ես այն բոլոր մարդկանց մասին, որոնց ուրախացրել ես: Ուրախացա այս երկրի համար, իմ թիմի, երկրպագուների համար: Երկրպագուները փայլուն աջակցություն ցուցաբերեցին, շատ բուռն: Նրանց համար նույնպես շատ ուրախացա: Ուրախացա նաև իմ ակումբի համար, որը վճարում է ինձ»,-մասնավորապես նշել է մարզիչը։

Leave a Comment