Նարեկը հայ ժողովրդին դրել է լրիվ օլուխի տեղ. կարծում է, թե մարդիկ «կուտն ուտելու են» ու տեսնելով կառավարության ծրագիրը՝ հավատալու են, որ դրանում գրվածը դառնալու է իրականություն:
Հասարակ մարդը, տեսնելով Նիկոլի կառավարության ծրագիրը, ի՞նչ է մտածի, մի՞թե այնքան հիմար է, որ կարող է կարծել, թե դրա վրա կարող է հույս դնել այն դեպքում,երբ հայտնի է, թե ինչեր էր խոստանում նույն Նիկոլը ասենք 2021-ի ընտրություններում:
Ծրագիրը, որը ներկայացրել է Կառավարությունը, ընդամենը գեղեցիկ ցանկություններից բաղկացած գրվածք է, որի նույնիսկ 30%-ը դժվար թե իրականություն դառնա առաջիկա տարիներին: Իսկ չի դառնա նախևառաջ այն պարզ պատճառով, որ Նիկոլի գերխնդիրը թուրքերին բավարարելն է, այլ ոչ թե ասենք ծաղկուն գյուղատնտեսություն ունենալը, քանի որ հասկանում է, որ իր իշխանության հարատևությունը կախված է ոչ թե Հայաստանի ներքին վիճակից, այլ թուրքերի տակն ընկնելու հմտությունից.որքան շատհաճույք պատճառի նրանց, այնքան Հակոբյան Աննան ավելի շատ փող կաշխատի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: