Իրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար

Իրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար


 

tert.am. Իրանը կարող է վնաս հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջոցների ճնշման ուժեղացման դեպքում։ Նման նախազգուշացմամբ հանդես է եկել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


 


«ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա տնտեսական ճնշման ուժեղացման դեպքում մենք կպատասխանենք հակամիջոցներով, որոնք կշոշափեն ամերիկյան շահերը տարածաշրջանում»,- նշել է նա լիբանանյան Al Manar հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ չհստակեցնելով ընդ որում, թե հենց որ հակամիջոցների մասին է խոսքը։


 


Ռեզային հավելել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ի անցումը Թեհրանի վրա տնտեսական ճնշմանը վկայում է այն մասին, որ հակամարտության լուծման ռազմական մոտեցումը սահմանափակ արդյունք է տալիս։


 


Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ-ը տեսանելի ապագայում չի ծրագրում նոր հարվածներ հասցնել Իրանին և կկենտրոնանա Թեհրանի վրա ճնշման այլ միջոցների վրա, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով։


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment