Սեպտեմբերից Երևանի երկու դպրոցում կփորձարկվի դպրոցական սննդի ծրագիրը․ Անդրեասյան

Սեպտեմբերից Երևանի երկու դպրոցում կփորձարկվի դպրոցական սննդի ծրագիրը․ Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ասուլիսում նշել է, որ այս տարվա շատ կարևոր անելիքներից է «Դպրոցական սնունդ» ծրագրի փորձարկումը Երևանում․

«Ուզում եմ հիշեցնել, որ պետության միջոցներով տարրական դասարանների աշակերտները մարզային բոլոր դպրոցներում օրական մեկ անգամ ստանում են առողջ սնունդ»,- ասել է նախարարը և հավելել, որ խոսքը 107 հազար աշակերտի մասին է․

Նրա խոսքով՝ արդեն այս սեպտեմբերից Երևանի երկու դպրոցում կսկսվի «Դպրոցական սնունդ» ծրագրի փորձնական իրականացումը, որը հետագայում կընդլայնվի․ «Այս 107 հազար աշակերտին կգումարվեն նաև Երևանի 48 հզ․ դպրոցականները, որոնց համար նույնպես մինչև 2028թ․ ավարտը պետությունը կպլանավորի «Դպրոցական սնունդ» ծրագրի ամբողջական իրականացումը»,- նշել է նախարարը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment