
ՀՀ վարչապետի որոշումներով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոններում վերանշանակվել են Արթուր Հովսեփյանը, Սարգիս Թորոսյանը, Զարուհի Մաթևոսյանը և Արմենակ Խաչատրյանը:
Մինչ այս նրանք հանդիսանում էին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարներ:
Վերանշանակումները կատարվել են «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասի և 9-րդ հոդվածի 13-րդ մասի հիման վրա: