Փաշինյանի կադրային որոշումները․ ովքեր են վերանշանակվել և ազատվել – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 28-ին որոշումներ է ստորագրել նախարարների տեղակալների և պետական այլ մարմինների ղեկավարների վերանշանակումների, նշանակումների և պաշտոնից ազատումների վերաբերյալ, տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։ 

Պաշտպանության նախարարի տեղակալներ Հրաչյա Սարգսյանը, Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը վերանշանակվել են զբաղեցրած պաշտոններում։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լենա Նանուշյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Արդարադատության նախարարի տեղակալներ Գևորգ Քոչարյանը, Աննա Կարապետյանը, Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցը վերանշանակվել են իրենց պաշտոններում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը նույնպես վերանշանակվել են զբաղեցրած պաշտոններում։

Ֆինանսների նախարարի տեղակալներ Էդգար Մկրտչյանը և Վահան Սիրունյանը, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը վերանշանակվել է պաշտոնում, իսկ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Սարգսյանն ազատվել։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Մանթաշյանն ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել ԲՏԱ նախարարի տեղակալ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Արթուր Հովսեփյանը, Սարգիս Թորոսյանը, Զարուհի Մաթևոսյանը և Արմենակ Խաչատրյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Վարչապետի խորհրդական Վահրամ Դումանյանը ևս վերանշանակվել է։

Պետական մարմինների ղեկավարներից Արամ Ջիվանյանը վերանշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի, Սարգիս Հայոցյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի, Սիրանուշ Դվոյանը՝ Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում։

Չնայած հնարավոր պաշտոնանկության մասին ավելի վաղ տարածված լուրերին, Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի, Գուրգեն Աֆրիկյանը՝ Պրոբացիայի ծառայության պետի, Սիրո Ամիրխանյանը՝ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում։

Ագնեսա Աղաբաբյանը վերանշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետի, Գագիկ Վանոյանը՝ Պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնում։

Սլավիկ Սարգսյանը վերանշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի, Հովհաննես Մարտիրոսյանը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի, իսկ Պետրոս Մարտիրոսյանը՝ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնում։

Վերանշանակումները պայմանավորված են 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորմամբ։ Օգոստոսի 2-ին՝ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի մեկնարկին, կառավարությունը Սահմանադրության համաձայն հրաժարական էր ներկայացրել։ Նույն օրը նախագահ Վահագն Խաչատուրյանը խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացմամբ Նիկոլ Փաշինյանին նշանակել էր վարչապետ։

Leave a Comment