Կոտայքի մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինի

Կոտայքի մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ պանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 28-ին ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 29-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ակունք, Զառ, Սևաբերդ, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Կոտայք, Նոր գյուղ, Մայակովսկի, Արամուս, Կաթնաղբյուր, Գեղաշեն, Կամարիս, Ձորաղբյուր (այդ թվում՝ Ձորաղբյուրի ամառանոցների), Ողջաբերդ, Զովք, Գեղադիր, Հացավան, Գառնի, Գողթ, Գեղարդ բնակավայրերի, Ջրվեժի ամառանոցների, Աբովյան քաղաքի Սարալանջի 10-րդ և 11-րդ փողոցների գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ԱԳԼՃԿ-ների, ինչպես նաև «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության, «Պարկ Գազ» և «ՆՅՈՒ ՌՈՄԱ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment