«Սպառնապետը»… Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել






Այսօրվա ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը գործնականում հայտարարեց, որ իրեն ծառայություններ մատուցող իրավապահներին էլ է «հնձելու», նաև՝ դատավորներին: Ընդհանրապես, որ մտավ ՆԳՆ շենք, ում տեսա ու (դուրը չեկավ) միանգամից ազատելու է: 
Սա սարկազ չէ, այլ հատվածներ են նրա արած հայտարարություններից: 
Ըստ որում, դատավոր-մատավորներին, իրավապահներին, «սլիվ անող» աած-ականներին բռնելու են բոլոր բարեկամների, ազգուտակի հետ՝ աներ, զոքանչ, աներձագ, բաջանաղ, չափահաս զավակներով…
Այսինքն, ի՞նչ ենք վերապատմում: Ովքեր «սպառնապետի» ձայնից դեռ չեն վատանում, կարող են տեսանյութը լսել ու համոզվել:  
Դե ինչ, Նիկոլ Փաշինյանի համար կամ նրա տված «պարգևավճարների» դիմաց ընդդիմադիրներին հալածող, խաղաղ ցուցարարներին հոշոտող, ցուցարարնեի վրա նռնակներ նետող ծառայամիտ ոստիկանների հերթն էլ է մոտիկ՝ բռնաճնշումների թափանիվի տակ ընկնելու առումով: Ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չպիտի պլստա:
Այնպես որ, ձեզ շատ մի «ճղեք»… 



Leave a Comment