Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը թուրքական «Ֆեներբահչեից» տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն Իսպանիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը: Գործարքի արժեքը գնահատվում է 2 միլիոն եվրո։ Նախատեսված է նաև 2 միլիոն եվրո բոնուսների տեսքով։ Նախորդ մրցաշրջանում Լիվակովիչը վարձակալությամբ խաղացել է կատալոնական «Ժիրոնայում» ու Զագրեբի «Դինամոյում»։ Խորվաթիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 79 հանդիպում: