«Չելսին» կփորձի ձեռք բերել Էմիլիանո Մարտինեսին

Լոնդոնի «Չելսին» կփորձի մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերել «Աստոն Վիլայի» եւ Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին, հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Աստոն Վիլան» մտադիր է հիմնական դարպասապահի դերը տալ թիմի նորեկ Ձիոն Սուձուկիին։ Այդ պատճառով Էմիլիանո Մարտինեսը կողմ է ակումբային գրանցումը փոխելուն։

Մարտինեսը 2020թ․ սեպտեմբերից է հանդես գալիս «Աստոն Վիլայում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Մարտինեսը «Աստոն Վիլայի» հետ մասնակցել է 44 հանդիպման, բաց է թողել 49 գոլ, 14 խաղում դարպասը պահել է անառիկ։

Leave a Comment