Դրոններով զանգվածային հարձակում Ռուսաստանի մի շարք շրջանների վրա․ կան վիրավորներ

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի, Ռուսաստանի մի շարք շրջանների և Ղրիմի վրա։ Սևաստոպոլի իշխանությունների տվյալներով՝ դրոններից մեկն ընկել է հինգհարկանի բնակելի շենքի մուտքի վրա, ինչի…

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի, Ռուսաստանի մի շարք շրջանների և Ղրիմի վրա։

Սևաստոպոլի իշխանությունների տվյալներով՝ դրոններից մեկն ընկել է հինգհարկանի բնակելի շենքի մուտքի վրա, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է մայրաքաղաքին մոտենալիս երկու անօդաչու սարքի խոցման մասին։

Գիշերը և առավոտյան Սարատովի մարզում, այդ թվում՝ Էնգելսի շրջանում, հայտարարվել է ԱԹՍ-ների հարձակման վտանգ։ Հաղորդվել է պայթյունների և ՀՕՊ համակարգերի աշխատանքի մասին։ Ըստ հաղորդումների՝ հարձակման թիրախում է հայտնվել նաև «Էնգելս-2» ռազմական օդանավակայանը։

Պայթյուններ են հնչել նաև Յարոսլավլում։ Հաղորդվում է նավթավերամշակման գործարանի շրջանում հարվածների և հրդեհների մասին։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում նոր հարվածների մասին։ Գերատեսչության պնդմամբ՝ Կիևի մարզում խոցվել է պահեստ, որտեղ պահվել են «Ֆլամինգո» թևավոր հրթիռներ և հրթիռային արագացուցիչների համար նախատեսված վառելիք, իսկ Օդեսայի նավահանգստում՝ ռազմական գույքով վեց պահեստ։

Leave a Comment