Հայաստանի շրջանների մեծ մասում օգոստոսի 28-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հարավարևելյան և արևելյան քամու արագությունը կկազմի 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ այն կարող է ուժգնանալ մինչև 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի։
Երևանում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան քամու արագությունը կարող է հասնել 18-23 մ/վ-ի։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +30…+32 աստիճանի։
Շիրակի մարզում ցերեկը կանխատեսվում է +18…+23 աստիճան։
Կոտայքի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կլինի +18…+21, նախալեռներում՝ +25…+28 աստիճան։
Գեղարքունիքի մարզում սպասվում է +17…+21 աստիճան։
Լոռու մարզում օդի ջերմաստիճանը կլինի +19…+24 աստիճան։
Տավուշի նախալեռներում կանխատեսվում է +20…+24, հովիտներում՝ +25…+29 աստիճան։
Արագածոտնի լեռնային շրջաններում սպասվում է +17…+21, նախալեռներում՝ +24…+29 աստիճան։
Արարատի նախալեռներում օդի ջերմաստիճանը կկազմի +28…+31, հովտային հատվածներում՝ +29…+32 աստիճան։
Արմավիրի մարզում սպասվում է +29…+32 աստիճան։
Վայոց ձորի լեռնային շրջաններում կանխատեսվում է +18…+22, նախալեռներում՝ +29…+32 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կլինի +19…+22, նախալեռներում՝ +24…+28, հովիտներում՝ +30…+33 աստիճան։
Արցախում սպասվում է մասամբ ամպամած եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի մոտ +21 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։
