Կարեն Խաչանովը 8 տարում առաջին անգամ չի դասակարգվել

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 2018 թվականից ի վեր առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարում (US Open) առանց դասակարգման։

Տղամարդկանց վարկանիշային աղյուսակի առաջին 32 տեղերը զբաղեցրած խաղացողները կարող են դասակարգվել։

Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 49-րդ տեղը։ Նախորդ անգամ նա առանց դասակարգման խաղացել է «Մեծ սաղավարտի» մրցաշարում՝ 2018 թվականին, Ուիմբլդոնում։

2026 թվականի ԱՄՆ բաց առաջնության հիմնական մրցաշարը մեկնարկում է օգոստոսի 30-ին։

Leave a Comment