ԱՄՆ-ը հայտնել է, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է ականներից

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները մաքրել են Հորմուզի նեղուցի բոլոր ականները։

«Մենք հաջողությամբ մաքրել ենք ԻՀՊԿ-ի կողմից ամիսներ առաջ Պարսից ծոցի միջազգային առևտրային ուղիների երկայնքով տեղադրված ծովային ականները», – ասել է նա հրամանատարության X էջում հրապարակված տեսաուղերձում։

Bloomberg-ը այս շաբաթվա սկզբին հայտնել է, որ ԱՄՆ դաշնակիցները կարծում են, որ Հորմուզի նեղուցում, չնայած Վաշինգտոնի հակառակ պնդումներին, հավանաբար դեռ կան ականներ։

Leave a Comment