Նեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 389-ի

Նեպալում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 389-ի։ Այս մասին հայտնում է Ratopati-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների տվյալներին։ «Այս պահի դրությամբ հայտնաբերվել է 389 դի»,– նշվում է…

Նեպալում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 389-ի։ Այս մասին հայտնում է Ratopati-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների տվյալներին։

«Այս պահի դրությամբ հայտնաբերվել է 389 դի»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Տարերային աղետի հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասել է 466-ի։

Օգոստոսի 26-ին երկրի լեռնային հատվածում հզոր ջրային հոսք է անցել Բհոտե Կոշի գետով։ Լայնածավալ ջրհեղեղի հիմնական պատճառներ են նշվում ստորգետնյա ցնցումները և դրանց հետևանքով առաջացած սողանքը։

Նեպալի զբոսաշրջության դեպարտամենտի տվյալներով՝ օգոստոսի 27-ի դրությամբ աղետի գոտում անհետ կորած է համարվում Ռուսաստանի 8 քաղաքացի։ Եվս երկու ռուս զբոսաշրջիկի հաջողվել է փրկել։

Leave a Comment