Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, և կասկածյալը ձերբակալվել է, հաղորդում է Märkische Allgemeine Zeitung (MAZ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Հինգշաբթի օրը Գոզեն-Նոյ-Ցիտաուի (Օդեր-Շպրե շրջան) դպրոցում երկու մարդ է սպանվել… Կասկածյալը ձերբակալվել է»,-հաղորդում է թերթը։
Ըստ թերթի՝ զոհերից մեկը 18-ամյա աշակերտ էր։ Մյուս զոհը 30-ամյա տղամարդ էր։ Ենթադրվում է, որ նա մահացել է միջամտելու փորձի ժամանակ։ 19-ամյա կասկածյալը կարող է լինել 18-ամյա աղջկա նախկին ընկերը։
Բրանդենբուրգի ոստիկանությունը գտնվում է դեպքի վայրում և շրջափակել է դպրոցի շրջակայքը։ Տեղում են նաև բազմաթիվ շտապօգնության մեքենաներ։ Սկզբնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ գործի են դրվել նաև երկու փրկարարական ուղղաթիռներ։