Վաշինգտոնի կանխատեսումներում թույլ տրվող սխալները ոչ միայն ազդում են ԱՄՆ-ի վրա, այլև ապակայունացնում իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Այս համոզմունքն է հայտնել Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«(ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի վարչակազմը սխալ որոշումներ է կայացնում, քանի որ հիմնվում է սխալ տվյալների վրա։ Այդ սխալ հաշվարկների հետևանքով տուժում է ոչ միայն հենց ԱՄՆ-ի տնտեսությունը, այլև ամբողջ Մերձավոր Արևելքը՝ դրա կայունությունն ու ապագան»,- Թեհրանում Քաթարի վարչապետ և արտգործնախարար Մուհամմադ բեն Աբդուլռահման Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ղալիբաֆը։ Մեջլիսի նախագահի խոսքերը փոխանցել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Ղալիբաֆը նաև համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ իրականացվող տնտեսական շրջափակումը «ոչ մի արդյունք չի տա»։