Երևանի քաղաքապետարանում երկու հսկիչ ազատվել է աշխատանքից՝ ուղևորների հետ ոչ պատշաճ վարքագծի տեսանյութի պատճառով

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետները վերադասի առաջարկությամբ և սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից՝ 21․08․2026 թվականին մամուլում տարածված տեսանյութի հիման վրա, որտեղ երևում է, որ երկու կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս դրսևորում են ոչ պատշաճ վարքագիծ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Leave a Comment