Անջատված ծանուցումներ և «թաքցված լայքեր»․ ինչ է փոխում Meta-ն

Անջատված ծանուցումներ և «թաքցված լայքեր»․ ինչ է փոխում Meta-ն

«Meta»-ն համաձայնել է մինչև 18 միլիարդ դոլար վճարել «Facebook»-ի և «Instagram»-ի՝ երեխաներին վնաս հասցնելու վերաբերյալ հայցերը կարգավորելու համար։ Գործը վերաբերում էր մինչև 13 տարեկան երեխաների տվյալների հավաքագրմանն ու օգտագործմանը և հիմնված էր ԱՄՆ-ի «Երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության մասին» օրենքի (COPPA) վրա։

Համաձայնագրի շրջանակում «Meta»-ն նախատեսում է փոխել «Instagram»-ի և «Facebook»-ի՝ դեռահասների համար նախատեսված անվտանգության համակարգերը։ Մասնավորապես, կսահմանվի օրական երկու ժամ օգտագործման լռելյայն սահմանափակում, որը չի ներառի ուղիղ հաղորդագրությունների օգտագործման ժամանակը։

Ծանուցումները դեռահասների համար կանջատվեն կեսգիշերից մինչև 06:00-ն, ինչպես նաև ուսումնական օրերին՝ 08:00-ից 15:00-ն։ Բացի այդ, նրանց համար ամբողջությամբ կթաքցվեն հրապարակումների և բովանդակության հավանումները («լայքերը»)։ Փոփոխությունների մեծ մասը նախատեսվում է ներդնել առաջիկա վեց ամիսների ընթացքում, իսկ երեխաներին ավելի լավ նույնականացնելու նոր համակարգերը՝ մինչև մեկ տարվա ընթացքում։ «Meta»-ն համաձայնագրով չի ընդունում որևէ իրավախախտում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment