Երեք նախարարություն կանվանափոխվի. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը

64 կողմ, 26 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։  

Այսպիսով՝

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերանվանվի Աշխատանքի և բարեկեցության նախարարություն,

Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն,

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ 

Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգն այսպիսով սպառվեց, խորհրդարանն իր աշխատանքները կշարունակի սեպտեմբերի 14-ին։

Leave a Comment