Լիլիթ Մակունցը և Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի հետ:

«Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ բարձրաստիճան այցերի կազմակերպման կարևորությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի Հայաստան–Արգենտինա կապերի ընդլայնմանն ու համագործակցության օրակարգի առաջմղմանը»,- ասված է Կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ gov.am-ի



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment