Թիրախավորված արդարադատությունն անթույլատրելի է. ԲՀԿ-ն՝ Քոչարյանի շուրջ զարգացումների մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատապարտել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, իր գնահատմամբ, քաղաքական հետապնդումները։ Կուսակցության տարածած հայտարարության…

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատապարտել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, իր գնահատմամբ, քաղաքական հետապնդումները։

Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ժողովրդավարական պետությունում։

ԲՀԿ-ն նաև ընդգծել է, որ իրավական որոշակիության հիմնարար նորմերի անտեսման նման դրսևորումներն անթույլատրելի են և վտանգում են պետականության հիմքերը։

Leave a Comment