3 նախարարությունների անվանումները կփոխվեն • ԿԵՆՏՐՈՆ.am • Նորություններ և լուրեր Հայաստանից և Արցախից

3 նախարարությունների անվանումները կփոխվեն

3 նախարարությունների անվանումները կփոխվեն. ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և կազմի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։ Այսպես, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կվերանվանվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարության։

Leave a Comment